ՕԳՆՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՆՑ ԴԵՂՈՐԱՅՔԻ
Օստեոպաթիայի սեանսներ
Բացահայտելով և վերացնելով հենց ձեր խնդիրը։

Դիպլոմավորված մասնագետներ՝ եվրոպական չափանիշով կրթությամբ։
Ի՞նչ է օստեոպաթիան։
Նուրբ ձեռքային աշխատանք մարմնի հետ՝ երաժշտական գործիքի լարման նման։ Մենք աշխատում ենք ամբողջ մարմնի հետ՝ վերականգնելով ոչ միայն ողնաշարի առողջությունն ու հոդերի ճկունությունը, այլև ներքին օրգանների գործառույթները։
Ինչպե՞ս է գործում օստեոպաթիան։Ի՞նչ գանգատներով են մեզ դիմում։
Մեջքի և պարանոցի ցավ ու կարկամություն, շարժումների ժամանակ անհարմարություն, վերականգնում վիրահատություններից և վնասվածքներից, ինտենսիվ ծանրաբեռնվածության ու սթրեսի շրջաններից հետո։ Մենք աշխատում ենք երեխաների հետ՝ ծննդից սկսած, հղիների և տարեցների հետ։
Ո՞ւմ է հարմար օստեոպաթիան։Ինչպե՞ս է անցնում սեանսը։
Սեանսը տևում է մոտ մեկ ժամ։ Սկզբում զրուցում ենք ոչ միայն այն մասին, թե ինչն է ձեզ հիմա անհանգստացնում, այլև նախկին հիվանդությունների, վնասվածքների, ստացած բուժման, ապրելակերպի և ներկա վիճակի վրա ազդող այլ հանգամանքների մասին։ Այնուհետև խնդրում ենք մերկանալ մինչև ներքնազգեստը՝ ձեզ զննելու և որոշ շարժումներ ստուգելու համար։ Ապա սկսվում է բուն աշխատանքը, որը կարող է շատ տարբեր լինել՝ հազիվ զգալի հպումներից մինչև «ճտոց»։ Վերջում կրկին կարճ ստուգում ենք արդյունքը և տալիս խորհուրդներ։
Ավելին սեանսի մասինԵրբ անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն
Մենք չենք աշխատում շտապ բժշկական միջամտություն պահանջող վիճակների հետ։
Գրանցվել սեանսի
Ապահովագրությամբ ծախսը փոխհատուցելու համար նախքան գրանցվելը տեղեկացրեք մենեջերին։
- Առցանց գրանցում
- Զանգահարեք կամ գրեք մեր մենեջերին՝ +374 41 252061
- Գրեք մեզ Telegram-ով
- Գրեք մեզ WhatsApp-ով
- Կամ հաղորդագրություն թողեք այստեղ՝





