ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕՍՏԵՈՊԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑ

Օստեոպաթիայի բակալավրիատ
Երևանում

Ստացեք օստեոպաթիայի բրիտանական բակալավրի աստիճան՝ սովորելով ESO-ի ծրագրով։ Կարող եք բնակվել Երևանից դուրս, այդ թվում՝ այլ երկրում, և Երևան գալ առկա դասերի համար։

Հայաստանի ծրագիրը ESO International-ի կայքում
ESO-ի դասախոսը և ուսանողները՝ օստեոպաթիայի գործնական դասի ընթացքում

Օստեոպաթիայի եվրոպական դպրոցը

ESO-ն բրիտանական օստեոպաթիայի դպրոց է՝ 70 տարվա պատմությամբ։

Օստեոպաթիայի եվրոպական դպրոցը միջազգային ճանաչում ունի։ Նրա բազմաթիվ շրջանավարտներ աշխատում են Մեծ Բրիտանիայում և եվրոպական այլ երկրներում։ Դպրոցում դասավանդում են ճանաչված օստեոպաթներ, որոնց դասընթացներին մասնակցելու են գալիս տարբեր երկրներից։ ESO-ն Օստեոպաթիայի եվրոպական ակադեմիական ցանցի (OsEAN) անդամ է։ Եթե նախատեսում եք աշխատել արտերկրում, ճշտեք մասնագիտական գործունեության պահանջները ձեր ընտրած երկրում։

Բակալավրի ծրագիրն իրականացվում է Օստեոպաթիայի եվրոպական դպրոցի, Պլիմութի համալսարանի (University of Plymouth) և Still Point կենտրոնի համագործակցությամբ։ Դասերն անցկացնում են ESO-ի դասախոսները, իսկ Still Point-ը Երևանում տարածք է տրամադրում առկա դասերի համար։

Համալսարանի կողմից հաստատված լրացուցիչ մեկամյա մագիստրոսական ծրագիրը կարող է կազմակերպվել, եթե բավարար թվով ուսանողներ ցանկանան շարունակել ուսումը։ Մանրամասները ճշտեք Still Point-ից։

Ծրագիր
BSc (Hons) Osteopathy for Diplomates
Ձևաչափ
Չորս տարի, ոչ լրիվ բեռնվածությամբ
Դասախոսներ
ESO-ի մասնագետներ
Վայր
Երևան, Հայաստան

ESO · YEREVAN

Ինչպես է կազմակերպվում ուսուցումը

Ծրագիրը հիմնված է ժամանակակից օստեոպաթիկ մոդելների, արդի հետազոտությունների և ԱՀԿ-ի կրթական չափանիշների վրա։ Մեծ ուշադրություն է հատկացվում կլինիկական մտածողությանը և գործնական աշխատանքին՝ առաջին կուրսից սկսած։ Ուսումնասիրվում են կառուցվածքային, վիսցերալ, կրանիալ և ֆասցիալ մոտեցումները, իսկ առանձին սեմինարները նվիրված են մանկաբուժությանը, սպորտային օստեոպաթիային և կանանց առողջությանը։

1

Առկա դասեր Երևանում

ESO-ի դասախոսները Երևանում տարեկան հինգ ինտենսիվ առկա դասաշրջան են անցկացնում՝ յուրաքանչյուրը վեց օր տևողությամբ։ Դասերին մասնակցելու համար կարելի է Երևան գալ նաև այլ երկրից։

2

Առցանց ուսուցում և ինքնուրույն պրակտիկա

Տեսության մի մասն ուսանողներն ուսումնասիրում են առցանց, իսկ առկա դասերի միջև ինքնուրույն գործնական աշխատանք և գրավոր առաջադրանքներ են կատարում։

3

Կլինիկական պրակտիկա

Ծրագիրը ներառում է կլինիկական պրակտիկա՝ ESO-ի մասնագետի ղեկավարությամբ։ Երևանում բնակվող կամ քաղաք պարբերաբար այցելող ուսանողները կարող են նաև աշխատել Still Point-ի պացիենտների հետ՝ ESO-ն ավարտած կենտրոնի օստեոպաթների ղեկավարությամբ։

Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին առկա դասաշրջանի ընթացքում ուսանողները հանձնում են տարեկան ամփոփիչ քննությունը։ Չորրորդ կուրսում նրանք գրում և հանձնաժողովի առջև պաշտպանում են ավարտական աշխատանքը։

Երևանում անցկացվող հինգ վեցօրյա ինտենսիվ դասաշրջաններից բացի՝ ամեն տարի նախատեսվում է 8–9-օրյա ուսումնական այց Մեծ Բրիտանիա։

ESO-ն ուսանողներին տրամադրում է հրավերներ՝ բրիտանական վիզայի համար դիմելու նպատակով։ Վիզայի մերժման դեպքում անհրաժեշտ է մերժման փաստաթղթերը փոխանցել ESO-ին՝ ամառային դասաշրջանից բացակայության պատճառը հիմնավորելու համար։

Ո՞վ կարող է դիմել

Ծրագիրը բաց է 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար՝ անկախ կրթությունից և փորձից։ Բժշկական կրթություն կամ հատուկ նախապատրաստություն չի պահանջվում։ Անատոմիայի և ֆիզիոլոգիայի իմացությունն օգնում է յուրացնել տեսությունը։ Կարևոր է, որ ուսանողները կարողանան գործնական աշխատանք կատարել դասաշրջանների միջև։

  1. Անցնել 15–30-րոպեանոց հարցազրույց Zoom-ով՝ ESO-ի միջազգային ծրագրերի ղեկավարի հետ։
  2. Ստորագրել ուսման պայմանագիրը։
  3. Կատարել երաշխիքային վճարը՝ խմբում տեղը հաստատելու համար։

Խմբում կա 24 տեղ։ Հարցազրույցից հետո տեղը պահպանվում է երեք շաբաթ․ եթե այդ ընթացքում երաշխիքային վճարը չի կատարվում, տեղը կարող է առաջարկվել մեկ այլ դիմորդի։

Ուսման վճարներ

Կապվեք մեզ հետ՝ ուսման վճարի չափն ու վճարման պայմանները ճշտելու համար։

Աշխատանք արտերկրում

Դիպլոմի ակադեմիական ճանաչումը և մասնագիտական գործունեության թույլտվությունը տարբեր հարցեր են։ Մասնագիտական պահանջները կախված են երկրից, իսկ կարգավորող մարմինն անհատապես ուսումնասիրում է յուրաքանչյուր դիմորդի փաստաթղթերն ու այլ որակավորումները։ Կապվեք այն երկրի կարգավորող մարմնի հետ, որտեղ նախատեսում եք աշխատել, և ճշտեք գործող պահանջները։

ESO-ն կարող է օգնել տրամադրել պահանջվող փաստաթղթերը և օգտվել իր մասնագիտական կապերից։ Եթե անհրաժեշտ են կլինիկական պրակտիկայի լրացուցիչ ժամեր, դրանք կարելի է ստանալ Մեծ Բրիտանիայում երկամսյա ուսուցման ընթացքում։

Վեբինար՝ տարբեր երկրներում օստեոպաթ աշխատելու պայմանների մասին

Կապվեք մեզ հետ ծրագրի վերաբերյալ հարցերով

Առաջիկա ընդունելության և դասացուցակի մասին հարցրեք հեռախոսով, Telegram-ով, WhatsApp-ով կամ ստորև ներկայացված ձևի միջոցով։ Եթե ցանկանում եք մանրամասներն ստանալ հաղորդագրությունների հավելվածով, նշեք դրան կցված հեռախոսահամարը։

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Թողեք հաղորդագրություն

Ընտրեք՝ ինչի մասին կցանկանայիք հարցնել։