ԲՈՒԺՈՒՄ · ՈՒՄ Է ՀԱՐՄԱՐ

Ո՞ւմ է հարմար օստեոպաթիան։

Օստեոպաթիան ձեզ համար է, եթե ձեզ անհանգստացնում են՝

Մեծահասակների համար

  • Մեջքի և պարանոցի ցավն ու անհարմարությունը
  • Գլխացավը
  • Հոդերի ցավն ու շարժունակության սահմանափակումը
  • Ներքին օրգանների աշխատանքի խանգարումները
  • Հոգեսոմատիկ խնդիրները
  • Վնասվածքների, վիրահատությունների, վարակների հետևանքները
  • Քնի և աշխատունակության խանգարումները
  • Նևրալգիա
  • Ցավեր ծնոտում
  • Դժվարաշնչություն՝ քթով կամ կրծքավանդակով
  • Սթրեսի բարձր մակարդակ

Մենք աշխատում ենք շատ տարբեր իրավիճակների հետ։ Առավել հաճախ մեզ դիմում են նրանք, ում դեպքում բժիշկները կա՛մ չեն հայտնաբերել խնդիրը, կա՛մ հայտնաբերել ու բուժում են նշանակել, բայց խնդիրը լիովին չի վերացել։

Օստեոպաթիայում մենք աշխատում ենք ոչ թե ախտորոշման, այլ մարդու հետ։ Մեզ համար մեծ նշանակություն ունեն ձեր վիրահատությունների ու վնասվածքների պատմությունը, սպորտով զբաղվելը, աշխատանքի պայմանները, առաջնահերթություններն ու նպատակները, հոգեվիճակը։ Ուստի, օրինակ, գոտկատեղի ցավի հետ աշխատանքը կարող է շատ տարբեր լինել։ Մոտեցումը միշտ անհատական է։

Still Point օստեոպաթիայի կենտրոնում մենք աշխատում ենք մեծահասակների, երեխաների՝ ծննդից սկսած, և հղիների հետ։ Անհանգիստ փոքրիկներ, ծուռվզություն, հետհոսք, երեխաների մարսողության խնդիրներ, նորածինների գլխի անհամաչափություն, դպրոցականների կեցվածքի խանգարումներ ու ուսման դժվարություններ, վերականգնում վիրահատություններից, վնասվածքներից և ծննդաբերությունից հետո։

Եթե արդեն ամեն ինչ փորձել եք և ոչինչ չի օգնել, հավանաբար դեռ մեզ մոտ չեք եղել :)

Երեխաների համար

Մեզ դիմում են նաև երեխաների անհանգստության, կուզիկության, գլխացավերի, մեջքի, պարանոցի և հոդերի ցավերի դեպքում։

Պլագիոցեֆալիա՝ գլխի անհամաչափ ձև

Առանց շտկման կարող է նպաստել՝

  • Ընդհանուր լարվածությանն ու անհանգստությանը
  • Քնի խանգարումներին
  • Գլխացավերին
  • Պարանոցի ցավերին
  • Կրծքով կերակրման դժվարություններին
Կրծքով կերակրում
  • Մի կրծքից նորմալ սնվում է, մյուսից՝ ոչ (պարանոցի անհարմարության պատճառով)
  • Կծում է կամ ուժեղ սեղմում
  • Դժվարությամբ է կպչում կրծքին, «չխկոցներ» է արձակում
Շարժողական հմտություններ
  • Շարժումների անհամաչափություն
  • Չի շրջվում, չի նստում, չի սողում
  • Երկու ոտքերը կամ ձեռքերը տարբեր կերպ է օգտագործում
Հաճախ է հիվանդանում
  • Ականջաբորբ
  • Բրոնխիտ
  • Արցունքատար ծորանի կրկնվող բորբոքումներ
  • Հայմորիտ
  • Հաճախակի մրսածություններ

Հաճախակի մրսածությունների դեպքում հաճախ հաջողվում է խուսափել ադենոիդների հեռացումից։

Շնչում է բերանով
  • Բնականոն չէ նույնիսկ նորածինների համար
  • Անհրաժեշտ է ստուգել լեզվի սանձիկը՝ պարզելու՝ արդյոք այն հատելու կարիք կա
  • Հավանական է քթային շնչառության խանգարում
  • Ռիսկերն են՝ մրսածություններ, ծնոտի ձևավորման խանգարումներ, քրոնիկական հոգնածություն և կենտրոնանալու դժվարություն
Էնուրեզ
  • Հաճախ թեթևանում է գիշերային ազատ շնչառությունը վերականգնելիս՝ բարելավվում է քնի որակը
  • Աշխատում ենք գոտկատեղի և կոնքի հետ
  • Փնտրում ենք մարմնի այլ խնդիրներ, որոնք կարող են ծանրաբեռնել նյարդային համակարգը
Վալգուս
  • Մեր հիմնական գործիքներն են անհատապես ընտրված վարժությունները և կինեզիոթեյպավորումը
  • Ավելորդ քաշի դեպքում անհրաժեշտ է զբաղվել այդ խնդրով՝ կապանների լրացուցիչ ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար
  • Հաճախ զուգակցվում է այլ խնդիրների՝ հիպերլորդոզի և կոնքազդրային հոդերի ներքին պտտման հետ
Հիպերլորդոզ, արտափքված որովայն
  • Մեղմորեն մոբիլիզացնում ենք աղիքները (հաճախ զուգակցվում է փորկապության հետ)
  • Թուլացնում ենք կոնքի հատակի մկանները
  • Վերականգնում ենք ողնաշարի և հոդերի շարժումների առողջ ծավալը
  • Ընտրում ենք վարժություններ և թեյպավորման սխեմա
Աուտիզմ (ԱՍԽ), ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշ
  • Գտնում ենք մարմնի լարվածությունը, որի մասին երեխան չի խոսում
  • Թեթևացնում ենք սովորելուն և զարգացմանը խանգարող ֆիզիկական անհարմարությունը
  • Աշխատում ենք զգայական ինտեգրման ինստիտուտի, լոգոպեդների և հոգեբույժների հետ միասին

Մայրիկների համար

  • Նախապատրաստում հղիությանը և ծննդաբերությանը
  • Հետծննդաբերական վերականգնում
  • Տարբեր ցավեր և անհարմարություն հղիության ընթացքում
  • Անպտղություն
  • Պարանոցի թմբիկ, կիֆոզ՝ երբ դժվար է ուղղվել

Համագործակցություն բժիշկների հետ

Մենք մշտապես սերտ համագործակցում ենք բժիշկների հետ։

Ինքներս աշխատում ենք ձեռքերով, առանց դեղամիջոցների, բայց դա ոչ մի դեպքում չի չեղարկում ձեր բժշկի նշանակումներն ու խորհուրդները։

Երբ անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն

Մենք չենք աշխատում շտապ բժշկական միջամտություն պահանջող իրավիճակների հետ։ Ուստի, եթե մեջքի ցավը, որով մեզ հաճախ են դիմում, սուր է, կախված չէ մարմնի դիրքից, ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ կամ ներքին օրգանների գործառույթի խանգարմամբ, անհրաժեշտ է շտապ դիմել բժշկական օգնության։ Նույնը վերաբերում է ցանկացած անհետաձգելի վիճակի՝ ինֆարկտի կամ ինսուլտի կասկածի, վնասվածքների (կգաք ավելի ուշ՝ համոզվելուց հետո, որ ոսկորներն անվնաս են, կամ ժամանակ տալով դրանց սերտաճելու), վարակների, թունավորումների, սուր հոգեբուժական վիճակների, աորտայի անևրիզմայի։